Քոլեջի ուսանողների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը բացասաբար է ազդում ոչ միայն նրանց գնահատականների  վրա, այլեւ տագնապ է հարուցում, ցույց է տալիս նոր հետազոտությունը։

Քենթի պետական համալսարանի հետազոտողներն իրենց եզրակացությունն արել են ավելի քան 500 ուսանողի հարցման արդյունքների հիման վրա: Գրանցվում էին հեռախոսով խոսելու հաճախականությունը, ինչպես նաեւ տագնապի եւ կենսաբավարարվածության զգացողությունը: Ուսանողները հետազոտողներին թույլատրեցին նաեւ ուսումնասիրել համալսարանական պաշտոնական  գրառումները իրենց առաջադիմության միջին ցուցանիշը պարզելու համար, տեղեկացնում է Newsmax Health-ը։

Արդյունքները ցույց տվեցին, որ բջջային հեռախոսներն հաճախակի օգտագործող ուսանողների առաջադիմության ցուցանիշներն ավելի ցածր էին, միեւնույն ժամանակ բարձր էր տագնապի եւ անբավարարվածության զգացողության աստիճանը: