Աշխարհում այսօր առողջապահության ոլորտում կան շատ լուրջ խնդիրներ, եւ դրանք պետք է լուծել հաջորդ տասնամյակի ընթացքում՝ պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները:
Նրանք հրապարակել են 13 ակտուալ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է առողջապահության ոլորտի, կառավարության, համայնքների եւ միջազգային կազմակերպությունների համատեղ աշխատանք: Այդ խնդիրներից ոչ մեկը մյուսից առաջնային չէ, քանի որ բոլորը, փորձագետների խոսքով, փոխկապակցված են եւ պետք է շուտափույթ լուծվեն:
- Սպառնալիքներ առողջությանը կլիմայի փոփոխության համար
Օդի աղտոտվածությունն ամեն տարի սպանում է աշխարհում 7 մլն մարդու: Կլիմայի փոփոխությունը կապված է մի շարք խնդիրների հետ, օրինակ՝ թերսնում եւ վարակիչ հիվանդությունների տարածում: Փորձագետների խոսքով՝ եթե շրջակա միջավայրում արտանետումները պահպանվեն նույն մակարդակով, կաթվածից, թոքերի քաղցկեղից եւ քրոնիկ ռեսպիրատոր հիվանդություններից մահերի թիվը կմեծանա 4 անգամ:
- Մարդկանց առողջությունը հակամարտությունների գոտում
2019 թվականին գրանցվել է աշխարհի 11 երկրներում բուժաշխատողների վրա 978 հարձակման դեպքեր, որոնք հանգեցրել են 193 մահվան: Միեւնույն ժամանակ, զինված հակամարտությունների հետեւանքով տասնյակ միլիոնավոր մարդիկ են մնում անտուն եւ առանց բուժօգնության:
- Անհավասարություն բժշկական ծառայություններ ստանալու ժամանակ
Տարբեր սոցիալ-տնտեսական գործոններ, ներառյալ՝ եկամուտների մակարդակը, ազդում են բժշկական ծառայությունների հասանելիության վրա: Հարուստ եւ աղքատ երկրներից մարդկանց միջեւ կյանքի ակնկալվող տեւողության տարբերությունը եղել է 18 տարի: ԱՀԿ փորձագետները պնդում են, որ բոլոր երկրները պետք է ՀՆԱ-ից հավելյալ 1% տրամադրեն առաջնային բժշկական-սանիտարական օգնության համար:
- Դեղամիջոցների հասանելիություն
ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում ամեն երրորդ մարդ հասանելիություն չունի անհրաժեշտ բժշկական ծառայություններին եւ ապրանքներին, եւ դա լուրջ գլոբալ խնդիր է:
- Վարակիչ հիվանդություններ
ՄԻԱՎ-ը, տուբերկուլյոզը, վիրուսային հեպատիտը, մալյարիան եւ այլ վարակիչ հիվանդություններ դեռեւս սպառնալիք են ներկայացնում մարդկության համար: 2020 թվականին այդ հիվանդությունները կսպանեն ամբողջ աշխարհում մոտ 4 մլն մարդու:
- Պատրաստվածություն համաճարակների համար
ԱՀԿ փորձագետների կարծիքով՝ երկրներին պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնել՝ լուծելու հիվանդությունների բռնկումն ու այլ արտակարգ իրավիճակներ առողջապահության ոլորտում:
- Սննդի հետ կապված խնդիրներ
Սննդամթերքների պակասը, դրանց վտանգավորությունը, անառողջ սնունդը. այդ ամենը հիվանդությունների է հանգեցնում: Մի կողմից, առկա է քաղցի եւ մթերային անվտանգության բացակայության խնդիր, մյուս կողմից՝ ճարպակալման խնդիր:
- Ներդրումներ առողջապահության աշխատակիցների պատրաստման ոլորտում
Բժիշկների եւ բժշկության ոլորտի մյուս մասնագետների ուսուցման եւ աշխատանքի տեղավորման հարցում ներդրումների քրոնիկական անբավարարությունը հաճախ համադրվում է պատշաճ վարձատրման բացակայության հետ։ Մինչեւ 2030 թվականը եկամուտների ցածր եւ միջին մակարդակ ունեցող երկրներում 18 մլն բուժաշխատողների պակաս կլինի։
- Դեռահասների անվտանգությունը
10-19 տարեկան ավելի քան 1 մլն դեռահաս ամեն տարի մահանում է ճանապարհներին ստացած վնասվածքներից, ՄԻԱՎ-ից, ինքնասպանություններից, ստորին շնչուղիների վարակներից եւ բռնությունից։ 2020 թվականին ԱՀԿ-ն դեռահասների խնդիրների լուծման նոր ուղեցույց կհրապարակի ինչպես քաղաքական գործիչների, առողջապահության ոլորտի աշխատակիցների ու ուսուցիչների, այնպես էլ հենց դեռահասների համար։
- Վստահություն առողջապահության նկատմամբ
Պատվաստումների դեմ շարժումը, սոցիալական ցանցերում ապատեղեկատվության չվերահսկվող տարածումը եւ պետական հաստատությունների հանդեպ վստահության կորուստը հանգեցնում են բժշկության նկատմամբ վստահության նվազման։ Իսկ դա կարող է հանգեցնել մի շարք լրջագույն խնդիրների։
- Նոր տեխնոլոգիաների ներդրում
Առողջապահության զարգացման գործում կարեւոր դեր է խաղում նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաեւ դրանց ստեղծման եւ օգտագործման աջակցությունն ու կարգավորումը։
- Կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ
Լուրջ խնդիր է նաեւ կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ, որը, եթե ոչինչ չձեռնարկվի, կարող է զրոյացնել բոլոր վերջին հաջողությունները, որոնք ձեռք են բերվել բժշկության մեջ։
- Բուժհաստատություններում սանիտարական պայմանների բարելավումը
Աշխարհի գրեթե յուրաքանչյուր չորրորդ բուժհաստատությունում չկա ջրամատակարարում, եւ սա խնդիր է, որը պետք է լուծել:






