Էլեկտրանային ծխախոտը չի դրդում անչափահասներին իսկական ծխախոտ ձեռքը վերցնել, ցույց են տվել նոր հետազոտությունները։ Բայց դա չի նշանակում, որ վերջինս վտանգավոր չէ, ուղղակի ծնողները պետք է իմանան, որ անչափահասները փորձում են էլեկտրոնային ծխախոտը ուղղակի որպես նորույթ, եւ բացարձակապես պարտադիր չէ դրանից հետո ընկնել նիկոտինային կախվածության մեջ:

ԱՄՆ-ի հիվանդությունների հսկման եւ կանխարգելման կենտրոնը նախազգուշացնում է, որ էլեկտրոնային ծխախոտից արձակվող նիկոտինային ծուխը կարող է դառնալ նոր վտանգավոր գայթակղություն, ինչը կարող է հանգեցնել ծխախոտամոլության:

Մեկ տարվա ընթացքում 12 տարեկանից բարձր երեխաների թիվը, ովքեր պնդում էին, որ էլեկտրոնային ծխախոտ են փորձել, կրկնապատկվել է, իսկ նրանցից մեկ քառորդը խոստովանել է , որ փորձել է նաեւ սովորական ծխախոտ: Այս պատճառով  առողջապահության շատ փորձագետներ անհանգստանում են, որ էլեկտրոնային ծխախոտը երեխաների մոտ կարող է կախվածություն առաջացնել:

Հետազոտողները հարցում են  արել քոլեջում սովորող միջինում 19 տարեկան 1300 ուսանողի շրջանում ծխախոտի օգտագործման մասին: Ուսանողներից 43-ը հայտարարեր են, որ առաջին նիկոտինային արտադրանքը եղել է էլեկտրոնային ծխախոտը եւ նրանցից միայն մեկը ասաց, որ դրանից հետո սկսել է սովորական ծխախոտ ծխել:

Բժշկական գիտաժողովի ժամանակ ներկայացված հետազոտության արդյուքները դեռեւս նախնական են համարվում, այդ պատճառով չեն կարող հրատարակվել բժշկական ամսագրում, գրում է News Max-ը:

Էլեկտրոնային ծխախոտը, որ հեղուկ նիկոտինը այրելու համար ջեռուցող էլեմենտ է օգտագործում, հարաբերականորեն հասանաելի են, քանի որ դրանք կարելի է նույնիսկ ինտերնետով պատվիրել: Դրանք գովազդվում են հեռուստատեսությունով եւ YouTube-ի հայտնի գովազադային հոլովակներում:Դրանք տարբեր հոտեր ունեն, այդ թվում քաղցրավուն՝ կանաչ խնձորի, ձմերուկի եւ ծամոնի:

«Այս արտադրանքի օգատգործումը օրեցոր ավելանում է, չնայած շատ քիչ բան է հայտնի դրանց ռիսկերի մասին»,- հայտարարել է Արիզոնա նահանգի Սքոտլենդի Մայոի հիվանդանոցի քաղցկեղի հսկման եւ կանխարգելման ծրագրի  համաղեկավար Սկոթ Լեյշոուն: «Այնպիսի տպավորություն է, որ մենք ազգի նկատմամբ փորձարկումների մասնակից ենք»,- ավելացրեց նա:

Անչափահասների եւ մեծերի մեծ մասը ծխելը թողնելու համար էլեկտրոնային ծխախոտ է օգտագործում, այնուամենայնիվ, ծնողները պետք է զգուշացնեն իրենց երեխաներին, որ էլեկտրոնային ծխախոտը նույնպես կարող է վտանգավոր լինել, իհարկե ոչ այնքան, ինչքան իսկականը: Վերջիվերջո, դա ջրի գոլորշիներ չեն , դա նիկոտին է, եւ այլ քաղցկեղածին նյութեր է պարունակում: