Չինական 2019-nCoV կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 259-ի, աշխարհում գրանցվել է հաստատված 11 791 դեպք: Այս մասին հայտնում է CNBC-ն:

Այս իրավիճակում բազմաթիվ երկրներ սկսել են սահմանափակումներ մտցնել Չինաստանի քաղաքացիների, ինչպես նաև վերջին 2 շաբաթվա ընթացքում Չինաստան այցելած մարդկանց մուտքի համար: Նման հրամանագիր վերջերս ստորագրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հայաստանում ևս քննարկվում է այդպիսի սահմանափակում մտցնելու հնարավորությունը, սակայն հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիներին դա չի վերաբերի:

Նշենք, որ կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել Չինաստանի սահմաններից դուրս 18 երկրում, ընդ որում, եղել են նաև մարդուց մարդ վիրուսի փոխանցման դեպքեր՝ Գերմանիայում, Ճապոնիայում, Վիետնամում և Միացյալ Նահանգներում: