Հազարավոր կանայք կարող են բաց թողնել կրծքագեղձի քաղցկեղի բուժման որոշ տաղտկալի միջամտություններ,օրինակ՝ վիրահատություն, ծանր քիմիոթերապիա եւ ճառագայթում, ընդ որում առանց ապրելիության շանսի նվազեցման, կարծում են նոր հետազոտության հեղինակները:
Հետազոտությունն ուղղված է կծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ մեծ խնդիր հանդիսացող ավելորդ բուժման կրճատմանը: Բուժումն օգնում է շատ կանանց հաղթահարել հիվանդությունը, բայց երբեմն լինում է չափից շատ եւ ոչ պետկական, ինչը հանգեցնում է ավելորդ ծախսերի, վնասվածքների եւ ողջ կյանքի ընթացքում պահպանվող կողմնակի ազդեցությունների, օրինակ՝ ձեռքի այտուցի կամ սրտի հետ խնդիրների: Իսկ ճառագայթումը կարող է նույնիսկ քաղցկեղի այլ տեսակների առաջացման պատճառ դառնալ:
Սան Անտոնիոյում կրծքագեղձի քաղցկեցի սեմինարին ներկայացված որոշ հետազոտություններ առանձնացրեցին մի խումբ հիվանդներ, ովքեր հանգիստ կարող էին խուսափել բուժման որոշ տեսակներից, հաղորդում է CBS News-ը:
Օրինակ, հետազոտությունը ցույց տվեց, որ շատ ծեր կանայք քաղցկեղի վաղ շրջանների դեպքում կարող են բաց թողնել հետվիրահատական շրջանի ճառագայթումը: Նրանք նաեւ կարծում են, որ վիրահատությունը չի կարող օգնել քաղցկեղի բարձիթողի դեպքերում: Ինչպես նաեւ առաջարկեցին «թեթեւ քիմիա» տարբերակը, որը կարող է բուժման նոր չափանիշ դառնալ:
«Ավելի ու ավելի քիչ թերապիա»՝ սա է նոր միտումը քաղցկեղի որոշ տեսակների համար, ասաց սեմինարի ղեկավարներից մեկը, Բեյլորի բժշկական քոլեջից բժիշկ Քենթ Օսբորնը:
Հնդկաստանում Մումբաիի Տատա Մոնրեալ հիվանդանոցի տնօրեն բժիշկ Ռաջենդրա Բադվեն հետազոտեց տարածված քաղցկեղային հիվանդությամբ 350 կնոջ, ում քաղցկեղը մի փոքր հետ էր զարգացել առաջին գծի քիմիոթերապիայից հետո: Կեսին կատարվել էր կրծքագեղձի կամ ուռուցքի հեռացման վիրահատություն, իսկ մյուս կեսը չէր տարել այդ վիրահատությունը:
Մոտավորապես երկու տարուց յուրաքանչյուր խմբի հիվանդների 40 տոկոսը ողջ էին, ինչն ապացուցում է, որ այս կանայք կարող էին խուսափել կրծքագեղձի կամ նրա մի մասի հեռացման փորձությունից:
Մեծամասամբ դեպքերում կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլերում, եւ նրանցից շատերն ել ենթարկվում են վիրահատական միջամտության, դրան հաջորդող հորմոնո կամ քիմիոթերապիայով, գումարած ճառագայթում: Բայց քաղցկեղի դեմ դեղամիջոցները դարձել են այնքան արդյունավետ քաղցկեղի ռիսկի ռեցիդիվի կրճատման համար, որ բժիշկները սկսեցին կասկածել, արդյոք ճառագայթումը նախկինի պես արդյունավետ է: Դա կարող է սրտային կամ այլ խնդիրների պատճառ դառնալ, հատկապես ծեր կանանց շրջանում, իսկ երկու կամ երեք շաբաթ տեւող ամենօրյա պրոցեդուրաները կարող են մեծ բեռ դառնալ:
Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի բժիշկ Յան Կանկլերը հետազոտեց 65 տարեկանից մեծ քաղցկեղի վաղ փուլում գտնվող 1326 հիվանդի: Դա ամենատարածված տարիքային խումբն է եւ քաղցկեղի ամենատարածված տեսակը: Ընդ որում ճառագայթում ստացան միայն նրանց կեսը:
Հինգ տարուց հետո, հիվանդների մոտավորապես 96%-ը յուրաքանչյուր խմբում ողջ էր, եւ մահերի մեծ մասը եղել էր ոչ կրծքագեղձի քաղցկեղից: Ճառագայթում ստացածների 1%-ի մոտ քաղցկեղը կրկնվել էր, այն դեպքում, երբ ճառագայթում չստացածների մոտ այդ տոկոսը կազմել էր 4%:






