SARS-CoV-2 նոր կորոնավիրուսը, որն անվանում են COVID-19, արդեն խլել է ավելի քան 3000 մարդու կյանք, սակայն ամենավտանգավոր եւ մահաբեր վիրուսների թվին այն չի պատկանում: Այսօրվա դրությամբ ո՞ր վիրուսներն են համարվում ամենավտանգավոր:

  1. MERS-CoV

MERS-CoV-ը մերձարեւադարձային շնչառական համախտանիշի հարուցիչն է, որը COVID-19 նոր կորոնավիրուսի մերձավոր բարեկամն է: Վարակվածների մեծամասնության շրջանում նկատվում են ծանր շնչառական ախտանիշներ (տենդ, հեւոց, հազ), ինչպես նաեւ զարգանում է վիրուսային թոքաբորբ: Այդ հիվանդության հետեւանքով մահացությունը բավականին բարձր է. վարակվածների շուրջ մեկ երրորդը մահացել է:

  1. Օրթոհանթավիրուս (հանտավիրուսներ)

Հանտավիրուսներով մարդը կարող է վարակվել կրծողներից, գլխավորապես Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում: Օրթոհանտավիրուսների խմբից որոշ վիրուսներ կարող են առաջանցել Հանտավիրուսային ախտանիշներ, որոնք սկզբական փուլում արտահայտվում են մրսածության ախտանիշներով (հազ, տենդ, հեւոց) եւ քնկոտությամբ: Այդ ֆոնին կարող է կտրուկ զարգանալ թոքերի այտուց եւ շնչառական ծանր անբավարարություն:

1996 թվականին Համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր վարակվածների կեսի մահացության մասին: Այսօր իրավիճակն այնքան էլ չի բարելավվել. անգամ ժամանակակից ինտենսիվ թերապիայի դեպքում այդ հիվանդության հետեւանքով մահանալու վտանգը հասնում է 36 տոկոսի:

  1. Կոնգո-Ղրիմյան հեմորագիկ տենդի հարուցիչ (ԿՂՀՏ)

ԿՂՀՏ-ն ծանր հեմորագիկ տենդ է, որի ժամանակ դեպքերի 75 տոկոսի մոտ ուժգին արյունահոսություն է նկատվում: Հիվանդության ախտանիշներից է արյունազեղումը մաշկի մեջ եւ լորձաթաղանթները, արյունոտ փսխումն ու սեւ կղանքը: Այդ հիվանդության տարբեր բռնկումների ժամանակ մահացությունը կազմել է 9-50 տոկոս:

Վիրուսը տարածում են կրծողները, խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիները: Մարդուն այն փոխանցվում է տիզի խայթոցի միջոցով:

  1. Lassa mammarenavirus

Lassa mammarenavirus-ը վերաբերում է արենավիրուսների ընտանիքին եւ առաջացնում է Լասի տենդը, որը վերաբերում է հեմորագիկ տենդերի դասին: Վարակվածների շուրջ 20 տոկոսի մոտ առաջանում է լնդերի արյունահոսություն, շնչառության դժվարացում, փսխոց, ցավ կրծքավանդակում, ինչպես նաեւ ճնշման անկում: Հիվանդների շրջանում, որոնք ունեն հոսպիտալացման կարիք, մահացությունը կազմում է միջինում 15-20 տոկոս, սակայն որոշ բռնկումների դեպքում կարող է հասնել նաեւ 50 տոկոսի:

Մարդը կարող է վարակվել Lassa mammarenavirus սննդի կամ իրերի հետ շփման ժամանակ, որոնք աղտոտված են կրծողների արտաթորանքով:

  1. Նիպահի հարուցիչ

Նիպահի վիրուսով վարակվելը կարող է արտահայտվել էնցեֆալիտով (գլխուղեղի բորբոքմամբ) եւ շնչառական ախտանիշներով: Հիվանդությունը կարող է արագ հանգեցնել կոմայի: Միջինում հիվանդության հետեւանքով մահանում է վարակվածների շուրջ 40 տոկոսը, սակայն Բանգլադեշում հիվանդության բռնկման ժամանակ մահացությունը հասել էր 78 տոկոսի:

Մարդը կարող է վարակվել վիրուսով չղջիկներից եւ մեկ ուրիշ վարակված մարդուց:

  1. Հերպես В հարուցիչ (Macacine alphaherpesvirus 1)

Առանց ժամանակակից բուժման հերպես В հարուցիչը հանգեցնում է նյարդային համակարգի խանգարման կամ մահվան: Վարակվելուց հետո մահացությունը կարող է հասնել 80 տոկոսի:

Հերպեսի սկզբնական տարածողներն են համարվում մակակաները:

  1. Lujo mammarenavirus

Lujo mammarenavirus-ը Լասի տենդի հարուցչի բարեկամն է: Դա վնասակար վիրուս է, որն առաջացնում է Լույո հեմարոգեն տենդը: Այդ հիվանդության մասին ներկայում շատ քիչ կլինիկական տեղեկություններ են հայտնի. առկա տեղեկությունները հիմնված են ՀԱՀ-ում 5 հիվանդների օրինակի վրա: Նրանցից 4-ը մահացել են, այսինքն՝ մահացությունը կազմել է 80 տոկոս:

Այդ վիրուսն ի սկզբանե տարածել են կրծողները: Մարդը կարող է վարակվել դրանց հետ շփման հետեւանքով, ինչպես նաեւ գոլորշին շնչելու հետեւանքով, որը ձեւավորվում է նրանց մեզի եւ արտաթորանքի միջոցով:

  1. Մարբուրգի հարուցիչ

ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի մասնագետներն անվանում են այդ հարուցիչը «Էբոլայի զարմիկ»: Հիվանդությունը կարող է փոխանցվել մարդուց մարդուն հիվանդ մարդկանց արյան եւ մյուս ֆիզիոլոգիական հեղումների միջեւ շփման դեպքում: Վարակը կարող են նաեւ փոխանցել չղջիկներն ու կապիկները:

Հիվանդությունը սովորաբար սկսվում է ուժեղ գլխացավից եւ թուլությունից, որոնց հաջորդում են բազմաթիվ արնահոսություններն ու արնազեղումները: Մահացությունը կարող է խիստ տատանվել 25-90 տոկոսի շրջանում:

  1. էբոլայի հարուցիչ

Էբոլայի չորս տեսակները կարող են առաջացնել վտանգավոր հեմորագիկ տենդ, որին բնորոշ են փսխոցը, փորլուծությունը, ցանը, լյարդի եւ երիկամների աշխատանքի խանգարումը, արնահոսությունը: Մահացությունը կարող է հասնել 90 տոկոսի:

Վիրուսը փոխանցվում է վարակավածների ֆիզիոլոգիական հեղուկների հետ շփման դեպքում:

  1. Կատաղության հարուցիչ

Ներկայումս ամենավտանգավորը կատաղության հարուցիչն է, քանի որ դրանով վարակվելը հանգեցնում է մահվան 100 տոկոս դեպքերում, եթե պացիենտը չպատվաստվի կատաղության դեմ անհրաժեշտ ժամկետում:

Կատաղության հարուցիչը պարունակվում է հիվանդ կենդանիների թքի եւ նյարդային հյուսվածքի մեջ: Մարդիկ սովորաբար վարակվում են կատաղած կենդանիների խայթոցի դեպքում: