Միջազգային հարաբերությունների խորհուրդը (Council on Foreign Relations) COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով չեղարկել է «Բիզնեսի իրականացումը կորոնավիրուսի ազդեցության ներքո» (“Doing Business Under Coronavirus”) խորագրով կլոր սեղանը, որը պետք է կայանար մարտի 13-ին Նյու Յորքում:

Մարտի 11-ից ապրիլի 3-ը ծրագրված մի շարք այլ միջոցառումներ եւս չեղարկվել են: Bloomberg-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 50 խոշոր միջոցառում, որոնց պետք է մասնակցեր ավելի քան 1 մլն մարդ:

Հիշեցնենք, որ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 4300 եւ վարակման 119 235 դեպք: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբից մահացել է 273 պացիենտ: