Հանրապետությունում սուր շնչառական վարակների կտրուկ աճի պատճառով և դրանց հետագա տարածումը կանխելու նպատակով Աստղիկ բժշկական կենտրոնը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ. ✅Բժշկական կենտրոնի մուտքերի մոտ այցելուներին դիմավորում են կենտրոնի աշխատակիցները, ովքեր տեղում իրականացնում են ջերմաչափում և առաջարկում մաքրել ձեռքերն ախտահանիչ միջոցով, ապա առաջարկում կրել մեկանգամյա կիրառման ձեռնոցներ: ✅Այցելուները պետք է հանձնեն վերնահագուստը հանդերձարան մինչ համապատասխան բաժին առաջանալը։
✅Ամբուլատոր այցի և հոտազոտության եկած անձինք կարող են առաջանալ առանց հարազատների ուղեկցության՝ հնարավորինս նվազեցնելով բժշկական կենտրոն անհարկի այցերի քանակը։ ✅Աստղիկ բժշկական կենտրոն կարելի է մտնել միայն երկու հիմնական մուտքերից՝ առավոտյան 9-ից մինչ երեկոյան ժամը 8- ը. բոլոր անհետաձգելի դեպքերը կընդունվեն Շտապօգնության մուտքով։ ✅Առաջարկում ենք հնարավորինս հաճախ մաքրել ձեռքերն ախտահանիչ հեղուկներով, որոնք տեղադրված են բոլոր հիվանդասենյակների մուտքերի մոտ։ ✅Կենտրոնում ստացիոնար բուժում ստացող հիվանդներին կարող են այցելել միայն նրանց խնամակալները՝ անձը հաստատող փաստաթղթով և կենտրոնի կողմից տրված անցաթղթով: ✅Երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ Աստղիկ ԲԿ-ի ադմինիստրացիան հատկացրել և կահավորել է առանձին մասնաշենք, որտեղ կսպասարկվեն բարձր ջերմությամբ և կասկածելի անամնեզով այցելուները ջերմության պատճառն ու ուղեկցող հիվանդությունները պարզելու համար: Սա հնարավորություն կտա մեզ բացառել կորոնավիրուսի կասկածով անձանց մուտքը կենտրոնի հիմնական մասնաշենք։ Սա արվում է բուժկենտրոնի մյուս այցելուներին հնարավոր վարակներից զերծ պահելու նպատակով: Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումներն Աստղիկ ԲԿ-ի այցելուների և պացիենտների առողջությունն ապահովելու համար: Հիշեցնում ենք, որ Աստղիկ ԲԿ-ում գործում է շուրջօրյա տեղեկատու՝ 011667788։
Խնդրում ենք, հարցերի դեպքում, ինչպես նաև հարազատների վիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար պարզապես զանգահարել 011667788 համարին և խնդրել, որ ձեզ միացնեն համապատասխան բաժին. կարիք չկա հավելյալ անգամ մոտենալ բուժկենտրոն: Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման նպատակով իրականացվող աշխատանքներին և հետևել անվտանգության կանոններին. դրանք արվում ենք հանուն ձեր և ձեր հարազատի առողջության։
Մանրամասները՝ facebook.com/






