Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 853-ի: Վերջին մեկ օրում 129 մարդ է մահացել:
Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն արդեն հասել է 14 991-ի, նրանցից 1053-ի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է վերջին մեկ օրում: Իրանում 1 մլն բնակչությանն ընկնում է վարակման 178,5 դեպք: Համեմատության համար՝ Չինաստանում 1 մլն բնակչությանն ընկնում է 56,2 դեպք: Սակայն վարակման դեպքերի թվով առաջին տեղում է մնում Իտալիան, որտեղ 1 մլն բնակչությանն ընկնում է 409,3 դեպք:
Իրանում, վերջին տվյալներով, ապաքինվել է 4590 պացինետ, 9548 պացիենտ մնում է հիվանդանոցներում:
worldometers.info/coronavirus/-ի տվյալներով՝ աշխարհում գրանցվել է մահվան 6664 եւ վարկման 173 051 դեպք:






