Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 7499-ի, հաստատվել է վարակման 188 433 դեպք, հաղորդում է worldometers.info/coronavirus/-ը:
Աշխարհում 80 873 պացիենտներ ապաքինվել եւ դուրս են գրվել հիվանդանոցից, եւս 100 061 պացիենտ բուժում է ստանում, ընդ որում, նրանցից 6500-ի (6%) վիճակը գնահատվում է ծանր:
Կորոնավիրուսը ներթափանցել է աշխարհի 162 երկիր: Ամենից շատ դեպքեր են գրանցվել Չինաստանում (80 881), սակայն Իտալիայում մեկ միլիոն բնակչությանն ընկնում է 46462.8 դեպք՝ ընդհանուր 27 980 դեպքերից: Չինաստանում պանդեմիայի սկզբից մահացել է 3226 մարդ, Իտալիայում՝ 2158 մարդ:
Իրանում, վերջին տվյալներով, գրանցավել է վարակման 16 169 եւ մահվան 988 դեպքեր:
Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 409, Հարավային Կորեայում՝ 8320, Գերմանիայում՝ 7971, Ֆրանսիայում՝ 6633, ԱՄՆ-ում՝ 4748, Շվեյցարիայում՝ 2672, Նիդեռլանդներում՝ 1705 դեպքեր:
Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 64 դեպք: 1 պացիենտ է ապաքինվել եւ դուրս գրվել հիվանդանոցից, երկուսի մոտ թոքաբորբ է, մյուսները բողոքներ եւ ախտանիշներ չունեն:






