Մարտի 17-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7426 մարդ, մահվան 475 դեպք է գրանցվել մարտի 16-17-ը: Վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 179 112-ի: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենօրյա հաշվետվության մեջ:

Տվյալները ըստ տարածաշրջանների.

  • Խաղաղ օվկիանոսի Արեւմտյան մասի տարածաշրջան - կորոնավիրուսի 91 779 հաստատված դեպք եւ 3108 մահ
  • Եվրոպական տարածաշրջան - հաստատված 64 189 եւ մահվան 3108 դեպք
  • Հարավ-Արեւելյան Ասիա - հաստատված 508 եւ մահվան 9 դեպք
  • Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջան – հաստատված 16 786 եւ մահվան 873 դեպք
  • Ամերիկայի երկրների տարածաշրջան - հաստատված 4910 եւ մահվան 68 դեպք
  • Աֆրիկյան տարածաշրջան - հաստատված 228 եւ մահվան 4 դեպք:

Նշենք, որ ԱՀԿ ամենօրյա հաշվետվությամբ ներկայացվող տվյալները տարբերվում են worldometers.info/coronavirus/-ի տվյալներից, քանի որ վերջին ռեսուրսը ըստ իրավիճակի թարմացումներ է ներկայացնում իրական ժամանակի ռեժիմում, իսկ ԱՀԿ-ն՝ օրը մեկ անգամ, նախորդ օրվա իրավիճակի տվյալները: