Գիտնականները, հնարավոր է, հայտնաբերել են հետվնասվածքային սթրեսային խանգարումների (ՀՎՍԽ) կանխարգելման ունակություն ունեցաղ նոր պատվաստանյութի ստեղծման եղանակը: Համենայն դեպս, այդ ուղղությամբ են աշխատում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում։
«Պատվաստանյութը գործելու է հետեւյալ կերպ՝ մարդիկ հիշելու են իրադարձությունը, բայց դա չի ազդելու իրենց առոջության վրա», - ասաց ՄակՀովերնի ուղեղի հետազոտման ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի դոցենտ Կի Գուսենսը: Պատվաստնյութի հիմքում ընկած է ստամոքսի կողմից արտադրվող քիչ հայտնի հերլին հորմոնը, տեղեկացնում է Fox News-ը։
«Հերլինի ֆոնային մակարդակը բարձրանում է, եթե օրգանիզմը երկարատեւ սթրեսի է ենթարկվել, -ասում է Գուսենսը, - Ինչքան դուք վախեցած եք, այդքան ձեր ստամոքսն ավելի շատ հերլին է արտադրում»:
«Մենք առաջարկում ենք. Եթե փաստացի հայտնի է, որ ինչ-որ մեկը սթրեսի է ենթարկվելու, ապա մենք կտանք հերլինի արտադրությունն արգելակող դեղամիջոց, ինչը կնվազեցնի պոտենցիալ հետվնասվածքային սթրեսային խանգարումները կամ դեպրեսիաները»:
«Մենք աշխատում ենք առաջին հերթին Իրաքից եւ Աֆղանստանից, նաեւ Պարսից ծոցի պատերազմից վերադարձած վետերանների հետ, - բացատրում է Մասաչուսեթսի հոսպիտալի վնասվածքային եւ սթրեսային խանգարումների եւ տագնապի Կենտրոնի բժիշկ Միրեյա Նադալ-Վիսենսը,- Պետք է նրանցից մեկին տալ այս պատվաստանյութը, եւ հնարավոր է դրանով կանխարգելել ՀՎՍԽ հավանականությունը»:






