Սոցիալական հեռավորության պահպանումը ավելի լավ է պաշտպանում ինֆեկցիայի փոխանցումից, քան դիմակը: Միայն բժշկական դիմակը չի պաշտպանում ինֆեկցիայի փոխանցումից, եթե անտեսեք պաշտպանական մյուս միջոցները: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Դիմակը չի պաշտպանում ամբողջությամբ: Եթե միայն դիմակ կրեք, իսկ մնացյալ ամեն ինչը չանեք՝ հեռավորություն չպահպանեք, ձեռքերը չլվանաք, հաստատ կհիվանդանաք: Այդ դեպքում դիմակն ավելի շատ վնաս կհասցնի»,- «Ռոսիա-1» հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է մասնագետը:
Նրա խոսքով՝ դիմակը պետք է կրել 2 ժամից ոչ ավելի, եւ այն չպետք է թրջվի, այլապես կդառնա ինֆեկցիայի աղբյուր՝ ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ մյուսների:
ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ սոցիալական հեռավորության պահպանումը ավելի լավ է պաշտպանում ինֆեկցիայի փոխանցումից, քան դիմակը:
«Եթե առողջ մարդը այնպիսի տարածքում չէ, որտեղ հիվանդ մարդ կա, ապա այն (դիմակը) հարկավոր չէ: Եթե նա բազմության մեջ է, այդ դեպում միանգամայն այո, ես խորհուրդ կտայի դիմակը»,- ասել է մասնագետը:






