Աշխարհի որոշ երկրներում COVID-19 կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը սկսել է բարելավվել, սակայն համաճարակը դեռ չի հասել իր գագաթնակետին աշխարհում: Այս հայտարարությունն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ rbc.ru-ի` այսօրվա դրությամբ վարակման բոլոր նոր դեպքերի 90 տոկոսը գտնվում է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Իսկ Եվրոպայում իրավիճակը միանշանակ չէ. եթե որոշ երկրներում նոր դեպքերի թիվը սկսել է նվազել, Մեծ Բրիտանիայում եւ Թուրքիայում, ընդհակառակը, շարունակում է աճել:
Խոսելով Չինաստանում տիրող իրավիճակի մասին ՝ ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ այժմ այս երկրում նոր դեպքերի 90 տոկոսը «ներմուծված է», իսկ վարակի սկզբնական օջախներում իրավիճակը բավականին կայուն է մնում:
Խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին` ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ կասկածում է, որ այն հնարավոր կլինի ստեղծել առաջիկա 12 ամսվա ընթացքում: Սակայն շատ փորձագետներ հենց պատվաստանյութն են խնդրի վերջնական լուծում համարում:






