265 պացիենտներ ապաքինվել են կորոնավիրուսային վարակից եւ դուրս գրվել հիվանդանոցից «գործնականում առողջ», սակայն խոսել այն մասին, թե կարող է արդյոք վարակը բերել երկարաժամկետ հեռանկարների, դեռեւս վաղ է։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց առողջապահությւան նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքերով՝ կպահանջվեն տարիներ եւ հետազոտություններ տասնյակ եւ հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ, որպեսզի պարզ դառնա, թե ունի արդյոք կորոնավիրուսով վարակումը երկարաժամկետ հետեւանքներ օրգանիզմի համար, որն առայժմ հնարավոր չէ որոշել։
Ինչ վերաբերում է առողջանալուց հետո կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հնարավորությանը, նախարարի խոսքերով, բժշկական գրականության մեջ նկարագրված են այդպիսի դեպքեր, սակայն դրանք շատ չեն ամբողջ աշխարհում։ Ավելին, դեռեւս հայտնի չէ՝ ճի՞շտ են արդյոք արվել անալիզները նկարագրված դեպքերում։ Դեռեւս հնարավոր չէ ասել՝ իսկապե՞ս խոսքը կրկնակի վարակման մասին է, թե դուրս գրվելուց առաջ հետազոտությունների ժամանակ ստացվել են կեղծ բացասական արդյունքներ։
Նախարարի խոսքերով՝ Հայաստանում COVID-19-ից ապաքինված պացիենտներին հիվանդանոցից դուրս են գրում միայն այն բանից հետո, երբ կորոնավիրուսային վարակի մեկ օր տարբերությամբ արված երկու տարբեր թեսթեր բացասական արդյունք են ունենում։
Դուրս գրվելուց հետո այդ քաղաքացիներին, ինչպես նաեւ երկրի բոլոր մյուս քաղաքացիներին խորհուրդ է տրվում ինքնամեկուսացվել։






