Հայաստանի որոշ մասնավոր լաբորատորիաներում կարող են սկսել կորոնավիրուսի թեսթավորում անցկացնել՝ վճարովի հիմունքներով։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց առողջապահությւան նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքերով՝ այսօր երկրի քաղաքաքցիները չեն կարող իրենց կամքով կորոնավիրուսի թեսթ հանձնել, թեսթի անցկացման համար հստակ ցուցումներ են պետք։ Նախարարը հիշեցրեց, որ դա ՊՇՌ մեթոդով արվող բարդ անալիզ է, որի անցկացումը պահանջում է շատ ժամանակ եւ ռեսուրսներ, այդ պատճառով թեսթավորում են միայն այն պացիենտներին, ում մոտ կասկածվում է COVID-19, ում մոտ պնեւմոնիա կա եւ եւս մի քանի խումբ մարդկանց։
Սակայն կան նախնական տվյալներ, թե որոշ լաբորատորիաներ կարող են սկսել վճարովի հիմունքներով անցկացնել այդ թեսթը, այդ դեպքում այն կարող են հանձնել բոլոր ցանկացողները, իրենց «հանգստության համար»։ Այլ հարց է՝ կա արդյոք դա անելու իմաստ, չէ՞ որ մարդը կարող է վարակվել անալիզը հանձնելու եւ բացասական արդյունք ստանալու հաջորդ օրը։
«Դրա արդյունավետությունը մեծ հարցականի տակ է, չէ՞որ այդ դեպքում մարդը ստիպված կլինի համարյա ամեն օր թեսթ հանձնել, որպեսզի համոզվի, որ չի վարակվել երեկ կամ 5 օր առաջ»,- ասաց նախարարը։
Խոսելով կորոնավիրուսի արագ թեսթերի մասին՝ նախարարը հիշեցրեց, որ դրանց արդյունքները վստահելի չեն համարվում․ արդեն եղել են մի քանի դեպքեր, երբ ռապիդ-թեսթի արդյունքը դրական է եղել, սակայն ՊՇՌ մեթոդով ավելի ճշգրիտ անալիզը հերքել է կորոնավիրուսի առկայությունը։






