Ծաղկահովիտի եւ Աշտարակի բժշկական կենտրոններըը վերանորոգման եւ արդիականացման խիստ կարիք ունեն։ Այս եզրակացությանն եկավ առողջապահոության նախարար Արմեն Մուրադյանը՝ Արագածոտնի մարզի բժշկական հաստատությունների իր կատարած այցի ժամանակ:
Ինչպես հայտնում է առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, չնայած այն փաստին, որ Ծաղկահովիտի կենտրոնը լուրջ վերանորոգման կարիք ունի, այնտեղ աշխատում են բանիմաց եւ նվիրված մասնագետներ, նրանց թվում` սիրիահայ վիրաբույժ Բյուզանդ Քաղքեչյանը: Շրջայցի ընթացքում կենտրոնի այցելուներն իրենց գոհունակությունը հայտնեցին մասնագետների պատրաստվածության եւ հոգատարության համար եւ խնդրեցին նախարարին աջակցել հիվանդանոցի արդիականացման գործին:
Արմեն Մուրադյանը վստահեցրեց, որ նախարարությունը մարզային իշխանությունների հետ համատեղ աշխատանքներ կիրականացնի, որպեսզի Համաշխարհային բանկի մարզային հիվանդանոցների արդիականացման առաջիկա ծրագրում ընդգրկվի նաեւ Ծաղկահովիտի բժշկական կենտրոնը:
Աշտարակի բժշկական կենտրոնը թեեւ հինգ տարի առաջ հիմնանորոգվել է, բայց ինժեներական ոչ ճիշտ լուծումների պատճառով կրկին լուրջ վերանորոգումների անհրաժեշտություն կա:






