Բարդու բմբուլը կարող է մեծացնել կորոնավիրուսի տարածումը, եթե դրա տարածումը չդադարի հունիսի կեսերին: Նման կարծիք է հայտնել բժշկական գիտությունների թեկնածու (Ռուսաստան), իմունոլոգ-ալերգոլոգ Նադեժդա Լոգինան:

Մասնագետի խոսքով՝ վտանգ է ներկայացնում սեզոնային ալերգիկ հիվանդությունների սրումը, ինչպես նաեւ հենց բմբուլը, որը կարող է տարածել կորոնավիրուսը:

Մասնագետները հիշեցնում են, որ կորոնավիրուսի տարածման ամենատարածված ուղիներից է մնում օդակաթիլային ճանապարհը: Ինչ վերաբերում է ծննդաբերության ժամանակ վիրուսի տարածմանը, ապա դա հնարավոր է պլացենտայի միջոցով:

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, կորոնավիրուսի դեպքերի 80%-ը դժվար չէ բուժել,սակայն 65-ն անց անձինք, որոնք տառապում են ճարպակալմամբ, դիաբետով կամ սրտանոթային հիվանդություններով, հաճախ են բախվում բարդությունների: Ռիսկի խմբում են նաեւ ծխողները: