Հարավային Կորեայում COVID-19-ից ապաքինվածների 2,1 տոկոսի մոտ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնին:

Պարբերականի տեղեկություններով՝ Հարավային Կորեայում 7829 պացիենտ COVID-19-ից ապաքինվել եւ դուրս է գրվել, բայց ավելի ուշ կորոնավիրուսի ախտորոշման 163 թեստ կրկին դրական է եղել՝ առողջանալուց հետո միջինը 13.5 օր հետո:

Երկրի կառավարությունը այս երեւույթի հետաքննություն է անցկացնում:

Փորձագետներից շատերը պնդում են, որ առողջանալուց հետո կորոնավիրուսով կրկնակի վարակման հավանականությունը շատ ցածր է: Ուստի չի բացառվում, որ խնդրի պատճառը վիրուսի ախտորոշման բուն թեստերն են: