Չինաստանի Գուանդուն նահանգից 22-ամյա ուսանողուհին հազում էր 14 տարի շարունակ: Պարզվել է, որ դրա մեղավորը հավի ոսկորն էր, որը 14 տարի առաջ հայտնվել էր նրա թոքերում:

Unilad-ի հաղորդմամբ՝ մանկության շրջանում պացիենտն ունեցել է ուժեղ հազի նոպա, որն այնուհետեւ դարձել է քրոնիկ: Դրա պատճառները հնարավոր չէ դարձել տոմոգրաֆիայի միջոցով: Բժիշկները կասկածում էին բրոնխեեկտիկական հիվանդություն (բրոնխներում քրոնիկական թարախային գործընթաց) եւ նշանակել հակաբիոտիկներ, սակայն դրանք չէին օգնել:

Բացի հազից եւ դժվարացած շնչառությունից, պացիենտին անհանգստացնում էր առատ քրտնատադրությունը: Դրա պատճառը հիպեր հիդրոզն էր՝ հիվանդություն, որի բուժման համար պահանջվել է փոքր վիրահատական միջամտություն: Նախքան վիրահատության համար մասնագետներին դիմելը կինը որոշել էր անցնել նոր հետազոտություն եւ պարզել իր շնչառական խնդիրների իրական պատճառը:

Այս անգամ համակարգչային տոմոգրաֆիան ցույց էր տվել օտար մարմին պացիենտի աջ թոքում, որը բժիշկները հեռացրել են շուրջ 30 րոպեի ընթացքում: Օբյեկտը ժամանակի ընթացքում սեւացած հավի կամ բադի 2-սանտիմետրանոց ոսկոր էր: Հայտնի չէ, թե ինչպես է ոսկորը հայտնվել պացիենտի թոքերում, սակայն կարծես թե հենց դա էր այդքան երկարատեւ հազի պատճառը: