Գիտնականները հայտնել են 3 ախտանիշի մասին, որոնք ավելի հաճախ են հանդիպում COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահացող պացիենտների մոտ, քան նրանց, որոնք բուժումից հետո առողջանում են: Վտանգավոր ախտանիշներն են՝ հեւոցը, կրծքի շնչահեղձությունը եւ գիտակցության խանգարումը, հայտնում է Express-ը:

Հետազոտողներն ուսումնասիրել են Ուհանից COVID-19-ով պացիենտների տվյալները՝ ինչպես հիվանդության մահացու ելքով, այնպես էլ ապաքինվածների: 799 հիվանդացածների խմբում վերլուծվել են մահվան 113 եւ վերականգնման 161 դեպքեր: Տվյալները հավաքվել են 2020 թվականի հունվարի 13-ից փետրվարի 28-ը:

Գիտնականներն առանձնացրել են 3 ախտանիշ՝ կապված COVID-19-ի ժամանակ մահվան ելքի հետ: Պարզվել է, որ հեւոցը (շնչառության դժվարություն), կրծքի շնչարգելությունը եւ գիտակցության խանգարումը (գլխում «մշուշ») ավելի հաճախ են հանդիպել մահացող պացիենտների, քան ապաքինվողների մոտ:

Մասնագետները, սակայն, ընդգծում են, որ այս ախտանիշների առկայությունն ամենեւին չի նշանակում, որ պացիենտին անբարենպաստ է ավարտ է սպասում. շատ բան կախված է առողջության վիճակից:

Հետազոտողների տվյալներով՝ COVID-19-ի դեպքում մահվան ամենաբարձր հավանականությունը գրանցվել է քաղցկեղով հիվանդների շրջանում. այս կարգի հիվանդների համար այն կազմում է 250 տոկոս: Հաջորդում են թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ պացիենտները, որոնց շրջանում հավանականությունը կազմում է 170 տոկոս: