Ավելի քան 2000 մարդ Երեւանում օգնություն է ստացել «Հայ» ասոցիացիայի (Asociacion HAY, ՀԱՅ Ասոցիացիա) «Հայ տարեց» բարեգործական նախաձեռնության շրջանակներում։ Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց ասոցիացիայի հիմնադիր Տիգրան Հակոբյան-Հովհաննիսյանը, վերջին ամսում նախագծի շրջանակներում մեկ ամսվա սննդամթերք է տրամադրվել ինչպես միայնակ տարեց մարդկանց, այնպես էլ հաշմանդամություն ունեցող մարդկանց, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ անապահով բազմազավակ ընտանիքների։

Նախագծի շրջանակներում, ընդհանուր առմամբ, օգնություն է ստացել 2161 շահառու։

Նախագիծը մեկնարկել է կարանտինի սահմանումից հետո առաջին իսկ օրերին եւ առաջին նման նախագիծն է եղել Հայաստանում։ Նպատակն էր սնունդով եւ առաջին անհրաժեշտության իրերով ապահովել միայնակ ծերերին, որոնց համար հոգ տանող չկա, եւ որոնց ցանկալի չէ փողոց դուրս գալ, քանի որ նրանք ռիսկի խմբում են։

Այս նախագիծն իրականացվել է կարեկից մարդկանց եւ բազմաթիվ կազմակերպությունների նվիրատվությունների շնորհիվ։ Իրենց ներդրումն են ունեցել նաեւ շատ հայտնիներ, որոնք օգնել են ե՛ւ միջոցներ հանգանակելու, ե՛ւ կազմակերպչական գործում։ Ինչպես եւ նախկինում, Ասոցիացիան աշխատել է առավելագույնս թափանցիկ․ եւ նվիրատվությունների մասին, եւ այն մասին, թե ինչի վրա են դրանք ծախսվել, ամբողջ տեղեկատվությունը հասանելի է յուրաքանչյուրին։

Այժմ ասոցիացիան վերադառնում է իր սկզբնական՝ «Հայ մանուկ» ծրագրի իրականացմանը, որի նպատակը անզավակ զույգերին օգնություն ցուցաբերելն է։

Տեղեկատվություն ասոցիացիային նվիրատվություններ անել ցանկացողների համար՝

Ասոցիացիայի կայք՝ http://asociacionhay.org/donate/project/1

Ասոցիացիան iTunes-ում՝ https://itunes.apple.com/us/app/association-hay/id1367431145?mt=8

Ասոցիացիան Google Play-ում՝ https://play.google.com/store/apps/details?id=com.asociacion.hay