Իտալիայում կորոնավիրուսը 131 բժշկի կյանք է տարել։ Նրանց անունները հրապարակել է portale.fnomceo.it-ը, որը թարմացնում է ցուցակները, երբ հայտնի է դառնում վիրուսի նոր զոհերի մասին։
Ինչպես նշել է FNOMCeO-ի նախագահ Ֆիլիպո Անելին, Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների մոտ 10%-ը բուժաշխատողներ են։
«Չի կարելի, որ մեր բժիշկները, առողջապահության ոլորտի մեր աշխատողները այսուհետ եւս մերկ ձեռքերով շարունակեն պայքարել վիրուսի դեմ։ Սա անհավասար պայքար է, որը վնասում է մեզ, քաղաքացիներին, եւ վնասում է երկրին»,- ասել է նա։
Նրա խոսքերով՝ այդ ցուցակում ինչպես գործող, այնպես էլ թոշակի անցած, սակայն պացիենտներին օգնելու համար աշխատանքի վերադարձած եւ կորոնավիրուսային վարակից մահացած բժիշկների անուններն են։






