Սովորական սունկն ավելի վտանգավոր ալերգեն է դառնում  ածխաթթու գազի բարձր խտության դեպքում, ասաց Իսրայելի Վեյցմանի Ինստիտուտի էկոլոգիական գիտությունների դոկտորանտ Նաամա Լանգ- Յոնան Ամերիկյան գեոֆիզիկական միության ամենամյա հանդիպման ժամանակ:

«Նրա գոյության հիմնական միջավայրը քայքայված բիոզանգվածն է եւ հողը, բայց այն առկա է նաեւ շատ այլ տեղերում՝ տան պատերում, օդորակիչների ֆիլտրերում»-, ասաց Լանգ Յոնան:

Aspergillus fumigatus սունկը շատ տարածված երեւույթ է: Բացի այդ սունկը կարող է առաջացնել կյանքին վտանգ սպառնացող թոքերի եզակի վարակ: Վերջերս կարիք եղավ հեռացնելու հիվանդներից մեկի թոքի մի հատվածը, ուր վիթխարի չափերի սունկ էր աճում, տեղեկացնում է Fox News-ը։

Վերջին տասնամյակների ընթացքում ալերգիկ դրսեւորումները մեծ տարածում են ունեցել, ինչի պատճառով էլ Լանգ Յոնան եւ նրա գործընկերները սկսեցին խորհել, թե ինչպե՞ս են ազդում կլիմիայական  դրսեւորումները այս երեւույթի վրա:

 Դա բացահայտելու համար հետազոտողները բորբոսի սնկեր աճեցրեցին ածխաթթու գազի հագեցվածության տարբեր մակարդակներ ունեցող միջավայրերում:

Այնուհետեւ նրանք ուսումնասիրեցին բորբոսի սպորների վրա զարգացած ալերգիկ սպիտակուցների առկայությունը:

Ածխաթթու գազի ընթացիկ մակարդակով միջավայրում աճեցված բորբոսը , 8,5 անգամ ավելի շատ ալերգիկ սպիտակուցներ էր արտադրում, ի տարբերություն մինչինդուստրիալ մակարդակների, քանի որ ածխաթթու գազի հավելյալ պարունակությունը փոփոխություններ է մտցնում մանրէների աճի ընթացքում, ասում են հետազոտողները:

Արդյունքները ցույց են տալիս, որ ածխաթթու գազի արտանետման կտրուկ աճը կարող է վատացնել ալերգիկ ռեակցիաները , համենայն դեպս, բորբոսի տվյալ   տեսակի հանդեպ: