Նիգերիայի Դելտա նահանգում մի կին կորոնավիրուսից պաշտպանվելու համար հրաժարվել է ուտելիքից եւ ջրից եւ մահացել քաղցից, հաղորդում է Pulse-ը:

Նա 60 տարեկան է եղել: Կինն իր ամուսնուն, որդուն եւ ընկերուհուն համոզել է մնալ տանն ու հրաժարվել ուտելիքից եւ ջրից: Նրանք մտադիր են եղել մնալ մեկուսացման մեջ եւ վստահ ենք եղել, որ այդպես կպաշտպանվեն հիվանդությունից:

Հարեւանները նրանց ուտելիք են բերել, սակայն նրանք հրաժարվել են օգնությունից: Մի քանի օր անց հայտնաբերել են , որ կինը մահացել է քաղցից, իսկ մյուսները հյուծվել են: