Մի գեղեցիկ օր բժիշկներն ի վիճակի կլինեն նոր եղանակով ղեկավարել հիվանդների ՄԻԱՎ վարակը, ներարկելով մանրէների հետ պայքարող հակամարմիններ՝ այսպիսին են նոր հետազոտության արդյունքները:

Կապիկների վրա այս մեթոդի կիրառումը զգալիորեն նվազեցրեց կապիկների արյան մեջ մարդու ՄԻԱՎ-ի նման վիրուսների քանակությունը: Արդյունքները խոսում են այն մասին, որ հնարավոր է այս մոտեցումը կարողանա ոչնչացնել մարդու օրգանիզմում թաքնված ՄԻԱՎ վարակը, այսինքն անել այն, ինչ մինչ օրս ի վիճակի չեն անել դեղերը:

Հակամարմինները, արյան մեջ գտնվող սպիտակուցներ են, որոնք կլանում են կոնկրետ մանրէների եւ նշում են դրանք հետագա ոչնչացման համար: Սովորաբար ՄԻԱՎ վարակակիրների օրգանիզմը սինթեզում է սեփական հակամարմինները, բայց դրանք անարդյունավետ են: Ներկայումս կատարվում է երկու հետազոտություն ՄԻԱՎ-ի հանդեպ ունիկալ արդյունավետությամբ օժտված հակամարմինների լաբորատոր համանմանների մասնակցությամբ: Ռեզուս մակակաների վրա կատարված առաջին հետազոտությունները հակամարմինների ներարկումից հետո զգալի արդյունք ցույց տվեցին:

18 կապիկ ինֆեկցված էին ՄԻԱՎ-ի կապիկների տարբերակով՝ SHIV վիրուսով: Բուժման մեկ շաբաթից հետո 13 կապիկի արյան մեջ SHIV մակարդակը նվազեց ստանդարտ թեստերի միչոցով չախտորոշվող մակարդակների: Բուժումից 1-3 ամիս անց, երբ հակամարմինների քանակությունն ավարտվեց, վիրուսը վերադարձավ, հաղորդում է CBS News-ը:

Մինչեւ հետազոտությունը SHIV ամենացածր մակարդակն ունեցող երեք կապիկի օրգանիզմում ութ ամսվա ընթացքում չդիտվեց վիրուսի վերադարձ: Կենդանիները աբողջությամբ չլավացան, բայց բուժումը զգալիեորեն լավացրեց նրանց իմունային համակարգը:

Մյուս երկու կապիկի օրգանիզմում դիտվում էր SHIV-ի ամենաբարձր մակարդակը: Բուժումը նվազեցրեց ցուցանիշները, բայց ոչ այն մակարդակի, որ թեստերը չկարողանան այն հայտնաբերել:

Մարդկանց մոտ ստանդարտ դեղորայքը նվազեցնում է ՄԻԱՎ մակարդակը մինչեւ թեստերի միջոցով չախտորոշվող մակարդակների: Մինչդեռ հակամարմիններով մեթոդը կօգնի գրոհել այսօրվա դեղորայքի հասանելության սահմաններից դուրս՝ վարակված բջիջներում գտվող վիրուսներին: Տեսականորեն հակամարմինները , վարակված բջիջներին սպանելու համար, կարող են ակտիվացնել մարդու իմունային համակարգը: