Սեռական ճանապարհով փոխանցվող որոշ հիվանդություններ կարող են երկար ժամանակ չդրսեւորվել՝ դանդաղ, բայց համառորեն կործանելով մարդու առողջությունը: Եթե այդպիսի հիվանդությունները չբուժվեն, կարող են բերել մի ամբողջ շարք խնդիրների՝ անպտղությունից մինչեւ նյարդաբանական խնդիրներ:

Խլամիդիոզ

Խլամիդիոզով միատեսակ հաճախ են վարակվում ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք: Այն սովորաբար հեշտ է բուժվում, բայց եթե չեն բուժում, կարող է անպտղություն առաջացնել թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ:

Սիֆիլիս

Սիֆիլիսը կարող է սկսվել սեռական օրգաններում չցավող հանգույցներից եւ խոցերից: Չբուժված սիֆիլիսը երբեմն անցնում է երրորդային փուլ, սակայն երբ դա տեղի է ունենում, այն կարող է անդրադառնալ օրգանների շատ համակարգերի վրա՝ ներառյալ սրտի եւ արյունատար անոթների, ինչպես նաեւ ուղեղի ու նյարդային համակարգի վրա: Երրորդային սիֆիլիսն անչափ վտանգավոր է եւ կարող է ախտահարել ներքին օրգանները եւ բերել մարդու մահվան: Չբուժվելու դեպքում սիֆիլիսը նույնպես կարող է տարածվել ուղեղի եւ նյարդային համակարգի վրա (նեյրոսիֆիլիս) կամ աչքերի վրա (աչքի սիֆիլիս), ընդ որում՝ դա կարող է տեղի ունենալ հիվանդության ցանկացած փուլում:

Սուսանակ

Սուսանակը կարող է ազդել վերարտադրողական համակարգի եւ բերանի, կոկորդի, աչքերի ու հետանցքի լորձաթաղանթի վրա: Սուսանակի բուժման համար բժիշկները սովորաբար հակաբիոտիկներ են նշանակում, սակայն վերջին տարիներին  շատ շտամներ այդ դեղերի նկատմամբ ռեզիզտենտություն են ձեռք բերում: Չբուժված սուսանակը բերում է ֆալոպյան խողովակների սպիացման, էկտոպիկ հղիության կամ վիժման, ինչպես նաեւ կնոջ անպտղության:

Բնականաբար, բուժման բացակայությամբ, խնդիրներ կարող են առաջացնել ոչ միայն այս ինֆեկցիանեորը, այլեւ բոլոր մյուսները, հենց այս պատճառով այդքան կարեւոր է զգուշանալ վարակվելուց՝ օգտագործելով հակաբեղմնավորման մեթոդներ (պահպանակներ), իսկ ցանկացած կասկածի դեպքում (ինչպես նաեւ չպաշտպանված շփումից որոշ ժամանակ անց) խորհրդակցել մասնագետի հետ: