271 ուղեւոր է հոսպիտալացվել սահմանային հսկողության անցակետերից, 2509 մարդ մեկուսացվել է, եւ 23 311 մարդ ինքնամեկուսացման անհրաժեշտության մասին տեղեկություն է ստացել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

Նրա խոսքով՝ պանդեմիայի պայմաններում անցակետերն աշխատում են խստացված ռեժիմով: 47 483 քաղաքացի լրացրել է հասցեները: Ապա լրացրել պարտադիր ինքնամեկուսացման մասին թղթերը:

Հայաստան ժամանած 2509 մարդ մեկուսացվել է:

Եղել են նաեւ հոսպիտալացման դեպքեր հենց անցակետերից: Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 217 մարդ: