8 կազմակերպությունների գործունեությունը ժամանակվորապես դադարեցվել է հայտնաբերված խախտումների պատճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցումասաց Առողջապահական եւ աշխատանքի տեսչության պետ Հակոբ Ավագյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ օրվա վերջ ծրագրվում է տեղեկություն ներկայացնել եւս 20 նման կազմակերպությունների մասին:

Ավագյանը նշեց, որ մարտի 20-ից ապրիլ 6-ը տեսչությունն անցկացրել է հետազոտությունների 869 կազմակերպություններում, որոնց գործունեությունը չի դադարեցվել կարանտինի շրջանակում: 98 կազմակերպություններում խախտումներ են հայտնաբերվել, եւ արդյունքում դրանց գործունեությունը դադարեցվել է:

Հիմնականում խախտումները վերաբերել են անվտանգության կանոններին, չեն չափել աշխատակիցների ջերմությունը, չեն ապահովել պաշտպանության միջոցներով, պատշաճ կերպով տեղանքի ախտահանում չեն իրականացրել: