Սննդի եւ դեղորայքի վերահսկողության ամերիկյան վարչությունը թույլ է տվել հայտնի գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna ամերիկյան բիոտեխնիկական ընկերությանը սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետազոտությունների երկրորդ փուլը:
Հետազոտությունների երկրորդ փուլը, ինչպես հայտնում է ընկերությունը, կսկսվի առաջիկայում, իսկ երրորդ փուլը նախատեսվում է ամռան սկզբին:
Հիշեցնենք, որ mRNA-1273 փորձնական պատվաստանյութը ստեղծվել էր 42 օր անց, երբ չինացի գիտնականները հրապարակել էին վիրուսի գենետիկ կոդը: Պատվաստանյութը ստեղծելու ուղղությամբ աշխատել է ավելի քան 100 մասնագետ:
Պատվաստանյութի աշխատանքի մեխանիզմը շատ պարզ է. Այն պարունակում է տեղեկատվություն վիրուսային սպիտակուցի կառուցվածքի մասին եւ նպաստում է այդ սպիտակուցի նկատմամբ հակամարմինների մշակմանը, որոնք ապահովում են վիրուսի իմունիտետը:






