26-ամյա կինը, ում դեքմն աղավաղվել էր ուռուցքի պատճառով,  նոր դեմք ստացավ եւ սա արդեն փոխպատվաստման  երկրորդ դեպքն է Լեհաստանում:

Կինը մեծ դժվարությամբ էր ծամում,կուլ տալիս եւ խոսում: 23-ժամյա վիրահատությունը գլխավորող բժիշկ Ադամ Մացիեվսկին հույս հայտնեց, որ կնոջ դեմքի  մաշկի 80% -ի փոխպատվաստումը կվերականգնի այդ ֆունկցիաները:

Հիմա նրա վիճակը ծանր է, բայց կայուն, հաղորդում է Fox News-ը:

Մայիսին Գլիվիցի ուռուցքաբանության  Ինստիտուտի եւ ուռուցքաբանության կենտրոնի բժիշկները եւ Մացիեվսկին, առաջին անգամ Լեհաստանում իրականացրեցի տղամարդու դեմքի մաշկի փոխպատվաստում, ում դեմքը աղավաղվել էր քարամշակման սարքի պատճառով: Հիմա նա առողջանում է: