Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7 093 971-ի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ մահացել է 406 231 պացիենտ, առողջացել՝ 3 462 573-ը:

Աշխարհում վարակումների բացարձակ թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 2 007 449 մարդու մոտ: ԱՄՆ-ում մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 6067 դեպք: Մահացել է 112 469 պացիենտ, առողջացել՝ 761 708-ը:

Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ վարակման 691 962 դեպքով եւ մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող 3257 դեպքով: Մահացել է 37 312 պացիենտ, որից 813-ը՝ վերջին մեկ օրում:

Երրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ կորոնավիրուսով վարակված է 467 673 պացիենտ. մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 3205 դեպք: Մահացել է 5859 պացիենտ, առողջացել՝ 226 731-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ հունիսի 8-ի առավոտյան երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 325 դեպք: Փաստորեն, հիմա բուժվում է 8943 մարդ (մեկ օրում նրանց թիվն ավելացել է 99-ով): Ապաքինվել է 4099 մարդ (85-ը վերջին մեկ օրում), մահացել է 211 պացիենտ (11-ը վերջին մեկ օրում):

Մեկ օրում կորոնավիրուսով եւս 3 քաղաքացի մահացել է «այլ հիվանդությունների պատճառով», չնայած եւ վարակված էին կորոնավիրուսով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 72: Այսպիսով, մահերի ընդհանուր թիվը հասել է 283-ի:

Հիշեցնենք նաեւ, Հայաստանը վարակակիրների բացարձակ թվով աշխարհում 50-րդ տեղում է, իսկ մեկ միլիոն բնակչության հաշվարկով վարակումների թվով՝ արդեն 20-րդ: