Խիստ կարանտինային միջոցները ամբողջ աշխարհում տասնյակ միլիոնավոր մարդկանց թույլ են տվել խուսափել վարակումից: Նման կարծիք են հայտնել Լոնդոնի կայսերական քոլեջի եւ Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ինքնամեկուսացման ռեժիմը, սահմանների փակումը, ուսումնական հաստատությունների աշխատանքի դադարեցումը կանխել են մոտ 530 մլն վարակում ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իրանում եւ Հարավային Կորեայում:

ԱՄՆ-ում, The Washington Post-ի տվյալներով, կարանտինի շնորհիվ չի վարակվել մոտ 60 մլն մարդ, Չինաստանում՝ մոտ 285 մլն մարդ:

Բրիտանացի համաճարակաբանների խոսքով՝ կարանտինային միջոցներն օգնել են փրկել Եվրոպայի 11 երկրներում 3,1 մլն մարդու կյանքը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում մոտ 500 000 մարդու կյանք:

Սակայն, գիտնականների խոսքով, դեռ վաղ է խոսել կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին:

«Սա միայն համաճարակի սկիզբն է: Մենք շատ հեռու ենք կոլեկտիվ իմունիտետ ձեւավորելուց»,-ասել է Լոնդոնի կայսերական քոլեջից հետազոտության հեղինակ Սամիր Բհաթը: