Ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7.995.877 դեպք եւ դրա հետեւանքով մահվան 435.598 դեպք: Ըստ worldometers.info-ի՝ բուժվել է 4.128.318 հիվանդ, իսկ ներկայումս բուժում է անցնում 3.431.961 մարդ, որից 54.459-ի (2 տոկոս) վիճակը գնահատվում է որպես ծանր կամ կրիտիկական:

Վարակվածների բացարձակ թվով առաջին տեղում են Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է COVID-19-ով վարակման 2 162 228 դեպք: Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 867.882 դեպքով, երրորդ տեղում՝ Ռուսաստանը՝ 528.964 դեպք: Հնդկաստանը չորրորդն է՝ վարակման 333 008 դեպքով, իսկ Բրիտանիան հինգերորդն է (295.889 դեպք):

Մահվան դեպքերի բացարձակ թվով առաջին տեղում են Միացյալ Նահանգները (117.858): Երկրորդ տեղում Բրազիլիան է (43.389), երրորդ տեղում՝ Միացյալ Թագավորությունը (41.698), չորրորդում ՝ Իտալիան (որը ժամանակին զբաղեցնում էր առաջին դիրքերը՝ թե վարակման եւ թե մահվան դեպքերի թվով, վերջին տվյալների համաձայն՝ այնտեղ գրանցվել է կորոնավիրուսից մահվան 34.345 դեպք), իսկ հինգերորդ տեղում Ֆրանսիան է (29 407):

Հայաստանում, վերջին տվյալների համաձայն, գրանցվել է COVID-19-ով վարակման 16 667 դեպք: Այսօրվա տվյալները հասանելի կլինեն ավելի ուշ: