Խմբակային սպորտաձեւերին մասնակցող մարզիկները տարվա վերջում ի տարբերություն իրենց իսկ տարեսկզբյան ցուցանիշների հնարավոր է ավելի քիչ միավորներ հավաքեն հիշողության եւ ուսուցման թեստերի արդյունքում, ինչպես նաեւ ոչ կոնտակտային սպորտաձեւերում ներգրավված մարզիկների համեմատ: Ավելին, այդ փոփոխությունները առնչվում են հիմնականում նյարդային իմպուլսների հաղորդման արագության համար պատասխանատու կենտրոնական նյարդային համակարգի սպիտակ նյութին:
Հետազոտողներն ուսումնասիրեցին ուղեղի ցնցում չունեցած 80 ֆուտբոլիստի եւ հոքեյիստի, ինչպես նաեւ ոչ կոնտակտային սպորտաձեւերի, օրինակ՝ ֆրիստայլի կամ դահուկավազքի մասնակցող 79 մարզիկի, տեղեկացնում է CBS News-ը։
Մարզիկներին խնդրեցին անցնել ուսուցմանը եւ հիշողությանը վերաբերող բանավոր թեստ ինչպես տարվա սկզբում, այնպես էլ վերջում: Նրանց նաեւ ենթարկեցին ՄՌՏ հետազոտության՝ սպիտակ նյութը ստուգելու համար:
Մարզիկների արդյունքների մեջ սխալների ցուցանիշը կազմեց 1,5՝ նրանցից 20%-ը զբաղվում էին կոնտակտային սպորտաձեւերով, իսկ 11%-ը՝ ոչ կոնտակտային:
Հետազոտողները հատկապես անհագստացած են գլխուղեղի վնասվածքներով, քանի որ ավելի վաղ տվյալներ են ստացվել, որ գլխուղեղի վնասվածքներ ունեցած մարզիկների մոտ կարող է զարգանալ քրոնիկ վնասվածքային էնցեֆալոպաթիա (ՔՎԷ): ՔՎԷ –ն իրենից ներկայացնում է Ալցհեյմերի հիվանդություն, ինչպես նաեւ գլխուղեղի դեգեներատիվ հիվանդություն, որն առաջացնում է հիշողության խանգարումներ, գիտակցության մթագնումներ, դատողության խանգարումներ, ագրեսիա, դեպրեսիա եւ զարգացող թուլամտություն ավելի երիտասարդ տարիքում, ինչը շատ բնորոշ է Ալցհեյմերին:






