Նոր դեղամիջոց Արիմիդեքսը ավելի քան կիսով չափ նվազեցնում է կրծքագեղձի  քաղցկեղի զարգացման ռիկսը հիվանդության զարգացման բարձր ռիսկ ունեցող եւ դաշտանադադարի վիճակում գտնվող կանանց մոտ, համաձայն նոր հետազոտության:

«Երկու այլ հակահորմոնալ դեղամիջոցներ կան՝ Տամոքսիֆեն եւ Ռալոքսիֆեն, որոնք կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար օգտագործվում են  որոշ կանանց կողմից, մինչդեռ այս դեղամիջոցներն այդքան էլ արդյունավետ չեն եւ կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ Ջեկ Կյուզիկը, քաղցկեղի հետազոտման ամերիկյան միության պարբերականի նոր թողարկման մեջ, տեղեկլացնում է Newsmax Health-ը։

«Հույս ունենանք, որ մեր արդյուքները կբերեն այլընտրանքային կանխարգելիչ թերապիայի ստեղծման, որը կունենա  ավելի քիչ կողմնակի ազդեցություններ դաշտանադադարի վիճակում գտնվող, կրծքագեղձի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ ունեցող կանանց համար», - ասաց Կյուզիկը՝ քաղցկեղի հետազոտման եւ պրոֆիլակտիկայի բրիտանական կենտրոնի տնօրեն եւ Լոնդոնի Մարի թագուհու անվան համալսարանի կանխարգելիչ բժշկության Ուոլֆսոն Ինստիտուտի տնօրենը։

ԱՄՆ-ում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների մոտավորապես 80% -ի մոտ առկա են հորմոնային ընկալիչների բարձր մակարդակով ուռուցքներ, որոնք  սնվում են  էստրոգենի միջոցով:  Arimidex-ը կանխարգելում է հորմոնների արտադրությունը, ինչի պատճառով էլ այն օգտագործվում է հորմոն զգայուն կրծքագեղձի քաղցկեղ ունեցող դաշտանադադարի վիճակում գտնվող կանանց բուժման համար:

Հետազոտության մեջ ներգրավվեցին  ավելի քան 3800 կին, ովքեր գտնվում էին դաշտանդադարի վիճակում եւ ունեին քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ՝ մոտ հարազատների մոտ (օրինակ՝ մայր կամ քույր) մինչեւ 50  տարեկանը կրծքագեղձի քացկեղի զարգացման պատճառով:

Կանանց մոտավորապես կեսը հինգ տարիների ընթացքում ընդունել են Arimidex, իսկ մյուսները՝ պլացեբո կամ պայմանական դեղամիջոց:Այս դեղամիջոցն ընդունած կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը 53%-ով ավելի քիչ էր, քան պլացեբո ընդունածների: Դեղամիջոցն ընդունող կանանց մոտ կողմնակի ազդեցություններն են՝ ջերմահորդանքները եւ մկանացավերի ոչ զգալի մեծացում: