Բժիշկ եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը պատմել է «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում ուղեղի ծերացումը դանդաղեցնելու արդյունավետ միջոցների մասին։

Նրա խոսքով՝ այդ խնդիրը նկատվում է ոչ միայն ավագ սերնդի մոտ, այլ նաեւ երիտասարդների շրջանում, որոնք ապրում են սթրեսի պայմաններում, քիչ են շարժվում եւ վարում են անառողջ կենսակերպ։

Ուղեղի ծերացումը դանդաղեցնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս պահպանել սոցիալական ակտիվություն, հետաքրքրություն դրսեւորել կյանքի նկատմամբ, լինել հետաքրքրասեր, շատ կարդալ եւ շատ մտածել, հաղորդում է Gazeta-ն։

Նաեւ անհրաժեշտ է ճիշտ սնվել։ Օրինակ՝ դեմենցիան կանխարգելելու համար օգտակար է ծովամթերքը, որոնցում կան պոլիչհագեցած ճարպաթթուներ։

Դեռ ավելին, Մյասնիկովը խորհուրդ է տվել պարբերաբար ֆիզիկական մարզումներով զբաղվել, որոնք լավ են ազդում ուղեղի ակտիվության վրա եւ լավացնում են ուղեղի աշխատանքը։