ԱՄՆ իշխանությունները հաստատել են կորոնավիրուսի նոր թեստի կիրառումը թքի փորձանմուշի միջոցով, որի դեպքում չի պահանջվում բկանցքից քսուք, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի որակի հարցերով վարչությանը։
Թեստը մշակել են Յելի համալսարանի մասնագետները, այն կոչվում է SalivaDirect։ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարի օգնական Բրեթ Ջիրուարի կարծիքով՝ դա եւս մեկ նորարարական լուծում է, որը կօգնի նվազեցնել սահմանափակ ռեսուրսների պահանջարկն այդպիսի թեստեր անցկանցելու համար։
Հայտարարության մեջ նշվում է, որ նոր թեստի դեպքում տհաճ զգացողություններ առաջացնող քսուք վերցնելու կարիք չկա։ Այդ մեթոդի դեպքում պոտենցիալ նվազում է թեստն անցկացնող մասնագետների՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգը։
«Դա վարչության կողմից հաստատված արդեն հինգերորդ թեստն է, որի դեպքում հետազոտում են թքանմուշը։-ասվում է փաստաթղթում։ CNN-ի հաղորդմամբ՝ SalivaDirect-ի հեղինակները համարում են, ԱՄՆ-ում թեստի արժեքը կկազմի 10 դոլար։






