Դիետան, վարժությունները, դեղորայքը եւ թերապիան օգնում են առողջանալ ճարպակալումով հիվանդներին: Մինչդեռ նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրաբույժներն ավելի լավ են լուծում այս խնդիրը՝ հեռացնելով ավելորդ կիլոգրամները եւ բուժելով 2-րդ տիպի շաքարային դիաբետը: Այսպես կոչված «ճարպակալման վիրաբուժությունը» փոքրացնում է ստամոքսի չափերը, եւ հիվանդն ի վիճակի է ուտել միայն քիչ չափաբաժիններով:
Շատ բժիշկներ զարմանքով են նկատում, թե ինչ արագությամբ է տեղի ունենում քաշի կորուստը: Նոր հետազոտությանը մասնակցեցին ճարպակալում ունեցող 800 հիվանդ, որոնցից կեսին կատարվեց ստամոքսի փոքրացման վիրահատություն, իսկ մյուս կեսին նշանակվեցին դիետաներ եւ վարժություններ:
Վիրահատության ենթարկված հիվանդների մոտ, ի տարբերություն մյուս խմբի, դիտվել էր միջինում 57 ֆուտից ավելի քաշի կորուստ: Վիրահատական միջամտության ենթարկված հիվանդների միջինում կորցրել են 45-100 ֆունտ: 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող հիվանդները նկատել են, որ իրենց մոտ դիտվել է շաքարի ցուցանիշի նվազում մինչեւ նորմալ մակարդակ, հաղորդում է News Max-ը:
«Ստամոքսի չափերի փոքրացման վիրահատություններն ավելի լավ ազդեցություն ունեն ճարպակալման եւ դիաբետի բուժման ժամանակ, երբեմն նույնիսկ մինչեւ լիարժեք առողջացում:Եթե հաշվի առնել, որ աշխարհում ավելի քան 300 միլիոն մարդ տառապում է 2-րդ տիպի շաքարային դիաբետով, եւ, որ նրանցից մոտավորապես կեսը գեր է, դա մեծ հնարավորություն է նրանց համար ապրել առողջ եւ լիարժեք կյանքով»,-կարծում է դոկտորՊոլ Օ՝ Բրայանը Մելբուրնից, ով չէր մասնակցել տվյալ հետազոտությանը:
Վիրաբուժությունը սովորաբար նշանակվում է ամենաքիչը 40, ծայրահեղ դեպքում 35 մարմնի զանգվածի ինդեքս ունեցող մարդկանց, ովքեր ունեն լուրջ խնդիրներ առոջության հետ, օրինակ՝ դիաբետ, քնի ծանր ապնոէ:
Կանադական Ալբերտա համալսարանի գլխավոր վիրաբույժ Ռիզդիպ Ջիլը կարծում է , որ միչեւ վիրահատության համաձայնվելը մարդիկ սկզբից պետք է փորձեն փոխել իրենց կենսակերպը: Տվյալ հետազոտությանը մասնակցություն չունեցած մարդը կարծում է, որ մարդիկ պետք է նախազգուշացված լինեն վիրահատության հնարավոր բարդությունների մասին, ինչպիսիք են ալերգիան անզգայացման ժամանակ կիրառվող դեղերի հանդեպ, թրոմբը, սրտային հիվանդությունների բարդացումները: «Միայն տարբեր բժիշկներից բաղկացած թիմի հետ խորհրդակցությունից հետո կարելի է համաձայնել վիրահատական միջամտության»,- նշեց նա:






