Չնայած կորոնավիրուսը շարունակում է տարածվել, ամբողջ աշխարհում վարակման եւ մահվան դեպքերի թիվը նվազում է: Այս մասին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները, հաղորդում է «Ռեմեդիում»-ը:
Իհարկե, կան բացառություններ. առաջին հերթին, դրանք Հարավարեւելյան Ասիայի եւ Արեւելյան Միջերկրածովի երկրներն են: Մասնագետների խոսքով՝ ամենածանր վիճակը գրանցվել է Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում:
Կորոնավիրուսի տարածվածության առումով երկրորդ տեղում է Հարավարեւելյան Ասիան: Տարածաշրջանում առաջնորդում է Հնդկաստանը: Վիրուսի տարածման բարձր տեմպը մտահոգում է նաեւ Նեպալի փորձագետներին: Արեւելյան Միջերկրածովի երեկրներում վերջին շրջանում հիվանդացությունն աճել է 4 տոկոսով:
Ընդհանուր առմամբ աշխարհում վարակվել է ավելի քան 23,65 մլն մարդ, մահացել է 812 000 մարդ:






