Չինաստանի Չժեցզյան նահանգից 19-ամյա աղջիկը հայտնվել է հիվանդանոցում քթի վրայի պզուկը սեղմելուց հետո, հայտնում է The Daily Mail-ը:

Դրանից հետո աղջկա մոտ աջ աչքի շրջանում տարօրինակ ցավեր են սկսվել: Մի քանի օր անց նրա ջերմությունը բարձրացել է, իսկ աչքը՝ ուռչել: Նրան հոսպիտալացրել են ծայրահեղ ծանր վիճակում:

Հիվանդության պատճառ է դարձել կավերնոզային սինուսի թրոմբոզը:

Վարակման աղբյուր կարող են լինել ատամները, ականջները, քիթը կամ սինուսները:

Պացիենտին հակաբիոտիկներ են նշանակել, այժմ նրա վիճակը կայուն է: