Բժիշկները ՄԻԱՎ-ով վարակված ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերանից 25 տարի թաքցրել են ախտորոշումը:

ABC News-ի հաղորդմամբ՝ Ջոն Դոուն դիմել է դատարան, հայցում նա պնդել է, որ իր մոտ ՄԻԱՎ-ը վերածվել է ՁԻԱՀ-ի ժամանակին բուժում չստանալու պատճառով, քանի որ բժիշկները թաքցրել են ախտորոշումը:

Նրա փաստաբանը պատմել է, որ իր հաճախորդն այժմ բուժում է ստանում, սակայն նրա օրգանիզմին 25 տարի առաջ լուրջ վնաս է հասցվել: Բացի այդ, տղամարդն իրեն մեղավոր է զգում այն բոլոր կանանց դիմաց, ում հետ կիսել է անկողինը:

1976 թվականին Ջոն Դոուն նավաբեկության հետեւանքով վնասվածք էր ստացել: Դրանից հետո նրա մոտ սթրեսային խանգարում էր սկսվել: 1995-ին նա ստանդարտ հետազոտություն է անցել, որի ժամանակ ՄԻԱՎ վարակի թեստ է հանձնել: Սակայն արդյունքները նրանից թաքցրել են:

2014-ին կրկին թեստ է հանձնել, որի պատասխանը եւս չեն հայտնել վետերանին:

Մեկ տարի անց Ջոնիին մեկ այլ բժիշկ է այցելել, ով դրական պատասխանը նկատել է եւ հարցրել նրանց, թե ով է նրա բժիշկ վարակաբանը, ինչին վետերանը պատասխան է, որ չունի: Ապա բժիշկը հարցրել է, թե արդյոք գիտի դրական պատասխանի մասին: Ջոնը պատասխան է, որ երբեք իրեն նման բան չեն հայտնել: Ընդ որում, այդ բժիշկը եւս չի նշել ախտորոշումը:

Միայն 2018 թվականին Ջոնը հոսպիտալացվել է, վերջապես ախտորոշումը հայտնել են նրան եւ բուժում նշանակել:

Հայցում նշվել է, որ Ջոնը տասնամյակներ շարունակ տառապել է ուղեկցող հիվանդություններից, որոնք բնորոշ են ՄԻԱՎ վարակման համար, ներառյալ՝ լիմֆադենոպատիա, նեյրոտոքսոպլազմոզ, մկանային եւ հոդային ցավեր: