Francis Crick Institute's Structural Biology of Disease Processes Laboratory-ի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի վտանգավոր մուտացիա, որը նրան թույլ է տալիս ավելի հեշտ թափանցել մարդկային օրգանիզմի մեջ։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով հետազոտությունը, որը հրապարակվել է Nature ամսագրում։

Հետազոտողները պարզել են, որ վիրուսի սեպերը կարող են 10 տարբեր ձեւերով փոխակերպվել, ինչի շնորհիվ նրանց հաջողվում է պաշտպանվել հակամարմինների կողմից ճանաչվելուց։ Հատկանշական է, որ լաբորատոր պայմաններում կորոնավիրուսի սեպերը կարողացել են մեկ րոպեում փոփոխվել, չնայած իրականում դա ավելի դանդաղ են անում։ Հատկանշական է նաեւ, որ ո՛չ գրիպը, ո՛չ ՄԻԱՎ-ը թափանցելու այդպիսի բարդ մեխանիզմ չունեն։

Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ իրենց աշխատանքը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչու է կորոնավիրուսն այդքան վարակիչ, եւ գտնել դրան դիմակայելու արդյունավետ մեթոդներ։