COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հանդեպ իմունիտետը պահպանվում է գրեթե կես տարի։ Ura.ru պորտալի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել վիրուսաբան, «Վեկտոր» կենտրոնի լաբորատորիայի նախկին վարիչ Ալեքսանդր Չեպուրնովը։

Մասնագետի խոսքով՝ COVID-19-ից ապաքինված մարդկանց մոտ սովորաբար 3-4 ամսվա ընթացքում հակամարմինների մակարդակը նվազում է մինչեւ ընդհուպ ամբողջական անհետացում։ Դրանից հետո բջջային իմունիտետը դադարում է պատասխանել կորոնավիրուսային հակագենին, ուստի մարդիկ, որոնք հիվանդացել են ապրիլին, արդեն հոկտեմբերին կարող են դարձյալ վարակվել։

«Ապաքինվածների օգնությամբ կոլեկտիվ իմունիտետի ձեւավորման հույսեր այլեւս չկան։ Այսօր պարզ է դարձել, որ չի հաջովի դա անել»,- ասել է մասնագետը։