Երեկվա դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կար 19 զոհ եւ 80 վիրավոր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ բոլոր զոհերը եւ վիրավորումները քաղաքացիական ենթակառուցվածքների եւ շենքերի վրա հարձակման արդյունք են:

«Մենք, իհարկե, զբաղվում ենք նաեւ այդ քաղաքացիների բուժմամբ եւ տարհանմամբ, եւ շարունակելու ենք դա անել»,- ասաց նախարարը: