Բելֆասթից 32-ամյա Դանիել Մարտինը բարդությունների էր բախվել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի պատճառով։ Չնայած նա հղի էր, նրան դրել են արհեստական կոմայի մեջ, որից դուրս գալուց հետո նա ծնել է առողջ երկվորյակ աղջիկների։

The Sun-ի փոխանցմամբ՝ Դանիելը 9 շաբաթական հղի էր, երբ նրա մոտ ի հայտ են եկել շնչառական խնդիրներ։ Նրա վիճակը կտրուկ վատթարացել է, եւ այդ ժամանակ բժիշկները որոշել են նրան դնել արհեստական կոմայի մեջ։ Պացիենտի ամուսնուն՝ Բրայանին, մասնագետներն ասել են, որ երեխան,- այդ ժամանակ նրանք դեռ կարծում էին, թե մեկ պտուղ է,- հազիվ թե ողջ մնա։

Կինն արհեստական կոմայի մեջ է անցկացրել 10 օր, բայց հետո նրա վիճակը կայունացել է, եւ նրան կոմայից դուրս են բերել ու տեղափոխել սովորական հիվանդասենյակ։

«Ես նրա հետ խոսեցի հեռախոսով եւ անմիջապես հարցրեցի մեր երեխայի մասին։ Ես  կռահել անգամ չէի կարող՝ նա հանկարծ ասաց, որ մենք երկվորյակ ենք ունենալու»,- հիշում է Բրայանը։

Ընտանիքում հիմա 5 երեխա կա՝ երեք տղա եւ երկու աղջիկ։ Վերջիններին անվանակոչել են Ավա եւ Ամելիա։

Դանիելին հիվանդանոցից արդեն դուրս են գրել, եւ նա երեխաների հետ միասին տանն է։