Կորոնավիրուսի դեմ մի քանի հասանելի պատվաստանյութեր կօգնեն կանգնեցնել պանդեմիան: Այս մասին հայտարարել է ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեեւը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:
Նրա խոսքով՝ մարդու մոտ կարող են լինել տարբեր քրոնիկ հիվանդություններ կամ հիվանդությունների հակվածություն:
Պատվաստանյութը ընտրելիս պետք է հաշվի առնել նաեւ մարդու սեռն ու տարիքը: Այդ պատճառով, եթե պատվաստանյութերը մի քանիսը լինեն, ապա ընտրությունը հեշտ կլինի: «Հենց դա կօգնի կանգնեցնել պանդեմիան»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ արդեն մի քանի պատվաստանյութ ավարտել է կլինիկական փորձարկումներն ու պատրաստ է շուկա դուրս գալ:






