Դոնորական արյուն է անհրաժեշտ: Արյուն հանձնել ցանկացողները պետք է դիմեն Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կենտրոնի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների բաժնի վարիչ Գեւորգ Թամամյանը:

"Ժողովուրդ, անհրաժեշտ է արյուն։ Խնդրում եմ դիմեք Արյունաբանական կենտրոն կամ ձեր մոտակա արյան կայաններ", - գրել է բժիշկը:

Հիշեցնենք, որ եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`

  • լինեք 18 տարեկան,
  • լինեք առնվազն 53 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, 63 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,
  • արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90
  • զարկերակը լինի 60-90 հարված րոպեում
Դոնորության ցուցումներին եւ հակացուցումներին կարելի է ծանոթանալ հղումով՝ https://med.news.am/arm/news/27295/ov-karox-e-aryan-donor-handisanal-ev-oronq-en-aryunatvutyan-hakacucumnery.html: