COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիան աուտոիմունային հիվանդություններով մարդկանց մոտ սովորաբար նույն կերպ է ընթանում, ինչպես մյուս պացիենտների։ Այսպիսի կարծիք է հայտնել Հաշմանդամների՝ ցրված սկլերոզով հիվանդների համառուսական հասարակական կազմակերպության ղեկավար, բժշկագիտության դոկտոր Յան Վլասովը։

«Մեր պացիենտները հիվանդությունը նույն կերպ են տանում, ինչպես միջինը ըստ պոպուլյացիայի, չնայած այդպիսի ծանր քրոնիկական հիվանդության առկայությանը։ Օրգանիզմն ինչ-որ ձեւով դիմանում է այդ կարգի վիրուսային բեռին»,- RT-ի հետ զրույցում ասել է Վլասովը։

Նրա խոսքով՝ եթե պացիենտի մոտ լինում է աուտոիմունային հիվանդության սրում, անհրաժեշտ է առաջին հերթին բուժել հենց դա, չնայած կորոնավիրուսին։ Բայց սա չի վերաբերում թոքերի ախտահարմանը, որի դեպքում «բոլոր ուժերը կենտրոնացվում են սպառնացող իրավիճակի վրա»։

Բժշկագիտության դոկտոր Դմիտրի Կարատեեւն իր հերթին նշել է, որ այնպիսի աուտոիմունային հիվանդությունը, ինչպիսին ռեւմատոիդ արթրիտն է, առանձնապես չի ազդում կորոնավիրուսային ինֆեկցիայի ընթացքի վրա, ուստի եւ արթրիտով պացիենտների բուժումը նշանակվում է սովորական ռեժիմում։

«Եթե մարդը հիվանդանա կորոնավիրուսային ինֆեկցիայով, եւ նրա մոտ այն ծանր ընթացք ունենա, ապա կախված չի լինի հանգամանքից՝ նա արդյոք հիվա՞նդ է ռեւմատոիդ արթրիտով կամ այլ հիվանդությամբ»,- ասել է մասնագետը։

Մինչդեռ դիաբետի նման հիվանդությունները մեծացնում են COVID-19-ի դեպքում բարդությունների բախվելու հավանականությունը, նշել է Պիրոգովի անվան Ռուսական ազգային հետազոտական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկագիտության թեկնածու Յուրի Պոտեշկինը։

«Շաքարային դիաբետի դեպքում սկզբունքորեն կան ավելի բարձր ուրիշ բորբոքումներ, իսկ կորոնավիրուսը հենց կապված է բորբոքման հետ, այսինքն՝ դիաբետի ժամանակ այն զգալիորեն կմեծանա»,- ասել է նա։