Արձագանքելով առողջապահության նախարարության կողմից ներկայացված հրատապ կարիքին եւ միավորելով ջանքերը COVID-19-ի դեմ պայքարում` Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) եւ ՀՕՖ-ի «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ ձեռք բերելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 40 հազար ՊՇՌ թեստ էր տրամադրել Հայաստանին, սակայն առանց ռեագենտների, առանց որոնց անհնար է իրականացնել ՊՇՌ հետազոտություն:

Այսպիսով, հաշվի առնելով պահի հրատապությունն ու հիվանդության տարածման միտումները, պահանջարկը կհամալրվի ՀՕՖ-ի ջանքերով:

Սա COVID-19 համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության հերթական վառ օրինակներից է, երբ ուժերը մոբիլիզացվում են ըստ անհրաժեշտության: